ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ 10 դոլար անվանական արժեքով թղթադրամի վրա կհայտնվի կնոջ կիսադեմ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն ասել է, որ նոր թղթադրամը կհայտնվի 2020-ին, և պատկերը կներկայացնի ամերիկյան ժողովրդավարության արժեքները։ Նա չի հստակեցրել, թե ում կիսադեմը կլինի թղթադրամին։ Նոր թղթադրամի մասին որոշումը կընդունվի հասարակական կարծիքի հարցման հիման վրա։ Արդյունքներով առաջատար են Էնդրյու Ջեքսոնը, Էլեոնորա Ռուզվելտը և Ռոզա Փարքսը։ Կնոջ դեմքով թղթադրամի հայտնվելը նվիրված կլինի կանանց ձայնին իրավունք տված ԱՄՆ-ի սահմանադրական 19-րդ ուղղման 100-ամյակին։ Այժմ 10-դոլարանոց թղթադրամի վրա պատկերված Ալեքսանդր Համիլթոնի պատկերը նույնպես կպահպանվի՝ նշել է ֆինանսների նախարարը: